«Ռուսթավի 2»-ի աշխատակիցները լքում են հեռուստաալիքը

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախագծերից մեկի աշխատակիցը նախօրեին հեռացել է աշխատանքից՝ ի նշան բողոքի:

Վերջինս պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել հաղորդավար Գիորգի Գաբունիայի և դրան հետևած հեռուստաընկերության տնօրինության հայտարարություններից հետո:

Նա ներկա է գտնվել Ռուսթավի 2-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, որը սկսվել ու ավարտվել է գիշերը:

Լրատվամիջոցները գրում են, որ այդ քայլին է պատրաստվում դիմել ևս մի քանի աշխատակից։