Շալվա Պապուաշվիլին քննադատել է վրացական առցանց լրատվամիջոցներին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին քննադատել է վրացական առցանց լրատվամիջոցներին:

Պապուաշվիլին մեղադրել է նրանց քսենոֆոբիայի, Eagle Hills ընկերության ներդրման քննադատության տարածման և քրեական հանցագործությունների կատարման համար:

«Մեծ հարց է, թե սրանք լրատվամիջոցներ են։ Սրանք ՀԿ-ներ են, որոնք ունեն կայք և հրապարակում են նյութեր այդ կայքում։ Իրենց փիլիսոփայությամբ, կազմակերպվածությամբ և չափանիշներով դրանք ՀԿ-ներ են՝ կայքերով։ Նրանց համար լրագրողական չափանիշներ չկան։ Ինչպե՞ս տարբերակել, օրինակ, «Պուբլիկա»-ն Transparency International-ից։ Դա էլ նույն Transparency International-ն է՝ խոսափողով», — ասել է Պապուաշվիլին: