«Վրացական երազանք»-ի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի խոսքով՝ կեղծ է այն տեղեկությունը, թե 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կանոնակարգ, որի համաձայն շների տերերը պարտավոր կլինեն իրենց շներին զբոսանքի տանել դնչկալով։
«Ցանկանում ենք ընդգծել, որ վերոնշյալ կանոնակարգի համաձայն, որը սահմանում է շների զբոսանքի կանոնները, դնչկալի օգտագործումը պարտադիր պահանջ չէ, սահմանվել են այլընտրանքային պայմաններ, այն է՝ տերն իրավունք ունի ընտրելու և կարող է շանը զբոսանքի տանել ինչպես միայն վզկապով, այնպես էլ միայն դնչկալով», — ասել է Մաիա Բիթաձեն։
Նրա խոսքով՝ շներին զբոսանքի տանելու կանոնների վերաբերյալ վերոնշյալ կանոնակարգը Վրաստանում գործում է տարիներ շարունակ։ Այդ կանոնը խախտելու համար որպես պատժամիջոց նախատեսված էր 20 լարի տուգանք, սակայն 2023 թվականին կատարված փոփոխություններով տուգանքը բարձրացվել է մինչև 150 լարի։ 2026 թվականի հունվարի 1-ից տուգանքի չափը չի փոխվել։