Սահմանափակումներ Վրաստանի ճանապարհներին

Ձյան առատ տեղումների և վտանգավոր մերկասառույցի պատճառով  բեռնատարների համար փակ է ռուս-վրացական սահման տանող ճանապարհը։ 

Նաքերալիի ոլորաններում (Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) առատ ձյան պատճառով սահմանափակումներ են կցորդով ու կիսակցորդով մեքենաների համար։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը՝ պաշտոնական էջում։

Մասնավորապես՝ արգելք է գործում միջպետական նշանակության ճանապարհի 39-52 կմ հատվածում (Իմերեթի և Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանները կապող հատված)։

Մնացած հատվածներում այս պահին սահմանափակումներ չկան։