Իվանիշվիլին այգեգործությունը գերադասում է քաղաքականությունից

«Եթե այսօր ընտրություններ լինեին «Վրացական երազանքի» ու ոչ «Միացյալ ազգային շարժման» միջև, հենց այդ պահին էլ կհրաժարվեի քաղաքականությունից, ինձ այլևս չէիք տեսնի ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ՝ խորհրդարանում: Գերադասում եմ լինել այգեպան, քան քաղաքական գործիչ»,- այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում նշել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, այսօր երկիրը ոչ թե ապակառուցողական, այլ առողջ ուժերի կարիք ունի: