Ռուսաց լեզվի դեմ պատերազմ են հայտարարել․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել մի շարք երկրների կողմից աշխարհում ռուսաց լեզվի տարածմանը խոչընդոտելու փորձերի վերաբերյալ։

Նա նշել է, որ ռուսաց լեզվին պատերազմ են հայտարարել ոչ միայն «քարանձավային ռուսաֆոբները», այլև՝ ագրեսիվ ազգայնականները, իսկ որոշ երկրներում դա պետական քաղաքականություն է դարձել:

Պուտինը վստահ է, որ լեզվի հանդեպ հետաքրքրությունը կախված է աշխարհի վրա Ռուսաստանի ազդեցության աճից: