Բակուրիանին ձմեռային սեզոնը կդիմավորի նորություններով

Այս տարի Բակուրիանին ձմեռային սեզոնը կդիմավորի երեք նոր ճոպանուղիով և նոր սահադաշտերով: Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության ղեկավար Թազո Գամցեմլիձեի հայտարարությամբ նաև նախատեսվում է նոր ենթակառուցվածքների ստեղծում:

«Ավելանալու են նոր սահադաշտեր: Բացի զբոսաշրջիկներին լավ սպասարկելուց, նոր ճոպանուղիները նախատեսված են 2023 թվականի աշխարհի առաջնության համար: Ինչպես նաև նախատեսվում է նոր ենթակառուցվածքների ստեղծում, որի մեջ է մտնում արհեստական ձյան համակարգը: Ինչպես նաև Բակուրիանիի Մեծ սարի վրա ավելացել է ճոպանուղու 10 նոր խցիկ, որը հին խցիկների համեմատ մեկ ժամում 350-400 մարդ ավել կտեղափոխի, ինչը նշանակալիորեն կնվազեցնի հերթերը»,- հայտարարել է Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության ղեկավարը:

Ինչ վերաբերում է գներին, ընկերության ղեկավարի խոսքով, նախորդ տարվա համեմատ որևէ փոփոխություն չի նախատեսվում: