Թբիլիսիի մետրոկայանին 100 միավոր մետրոյի նոր վագոն կհատկացվի

Թբիլիսիի մետրոպոլիտենի համար մինչև 100 վագոն գնելու համար կհատկացվի 205 մլն եվրո։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը իրավունք է տրվել «Համաշխարհային բանկի» կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում իրականացնել մետրոյի ենթակառուցվածքային սարքավորումների՝ 97 վագոնների և ուսումնական սիմուլյատորի պետական ​​գնումներ։ Գնումը կատարվելու է պետբյուջեից՝ 205 մլն եվրոյի շրջանակներում (առանց ավելացված արժեքի հարկի)։

Նշենք, որ նախորդ տարվա վերջում, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել էր, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է գնել մետրոյի 212 միավոր ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան վագոններ, որոնք փուլ առ փուլ կգործարկվեն, և առաջիկա 15 տարիների ընթացքում գործող հնացած գնացքներին կփոխարինեն նորերը:

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերին, այն ժամնակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թբիլիսիի մետրոյի վագոնների նորացման համար պետբյուջեից 475 մլն եվրո կհատկացվի: