Երեկվա օրը համառոտ. մարտի 5

Վրաստանի զբոսաշրջության և ավիացիայի անցած տարվա հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին վրացական շուկա է մուտք գործել 9 նոր ավիաընկերություն, ավելացել են ավիաչվերթերը 21 նոր ուղղությամբ, այդ թվում՝ 6 եվրոպական քաղաքներ։

Հասարակական կազմակերպությունները դիմել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին` խնդրելով հրապարակել Վրաստանի կողմից 9 վերապահումների կատարման միջանկյալ գնահատականը։

Վրաստանում 2025 թվականից վարչապետի, նախագահի և նախարարների աշխատավարձը կավելանա: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օրենքում փոփոխություններն արդեն գրանցել է խորհրդարանի օրակարգում։

Համընդհանուր առողջապահական ծրագրով կառավարությունը չի փոխհատուցի փոխնակ (սուրոգատ) մայրերին ծննդաբերությունների և կեսարյան հատումների ծախսերը:

Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է նախատեսում Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնց անձը հաստատող փաստաթղթերում և անձնագրերում նշված ծննդյան ամսաթիվը տարբերվում է իրենց իսկ ծննդյան ակտերում և ծննդյան վկայականներում (ծննդականում) նշված ծննդյան ամսաթվից։

Վրաստանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հավանաբար, կնվազի, և 2025 թվականից այս ոլորտում վճարման նոր դրույքաչափ կկիրառվի։

Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը սահմանել է 2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։