Փորձել են չհայտարագրված խոշոր գումար անցկացնել Վրաստան

Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։ Այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ մաքսավորները, ստուգելով օտարերկրյա քաղաքացիներին, նրանց ուղեբեռը և տրանսպորտային միջոցները, հայտնաբերել են ընդհանուր հաշվով 80 հազար ԱՄՆ դոլար և 8 միլիոն 672 հազար ռուսական ռուբլի, որ միասին կազմում է 464 հազար 595 լարի։

Օտարերկրյա քաղաքացիները տուգանվել են չհայտարարագրված գումարի 10 տոկոսի չափով՝ Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

Նշենք, որ Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է առանց մաքսային հսկողության խոշոր գումար ներմուծել երկիր։