Ըստ 69 տոկոսի՝ ՌԴ քաղաքացիների համար պետք է վիզային ռեժիմ սահմանվի. NDI

Վրաստանի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիների ներգաղթը Վրաստան կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի վրա, տեղեկանում ենք «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) այսօր հրապարակած հարցման տվյալներից:

Հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան, հարցվածների 69 տոկոսը պատասխանել է, որ բացասական կանդրադառնա, 17տոկոսը՝ դրական կանդրադառնա, իսկ 6 տոկոսը կարծում է, որ դա չի ազդել Վրաստանի վրա:

Սակայն, ըստ նույն ուսումնասիրության, մեծամասնության կարծիքով՝ անընդունելի է կառավարության մոտեցումը ՌԴ քաղաքացիների մուտքի հարցում։

Հարցվածների 57 տոկոսն անընդունելի է համարում կառավարության մոտեցումը ՌԴ քաղաքացիների մուտքի հարցում , իսկ 29 տոկոսը ընդունելի է համարում։

NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների 69 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է ենթարկվեն վիզային ռեժիմի։ Այս ցուցանիշն աճել է կազմակերպության նախորդ հետազոտության համեմատ, որն անցկացվել է 2022 թվականի մարտին։

Ի դեպ, նշված հարցումը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում՝ (բացառությամբ օկուպացված տարածքների) դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը:

Հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2 519 հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ:

Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք սննդի փող չունի. NDI