Բաթումիի թիվ 4 հանրային դպրոցում հայկական դասարաններ են գործում

Բաթումիի թիվ 4 հանրային դպրոցում վրաց-հայկական 2-րդ 1-ին դասարանն է բացվել: 

Այս դպրոցում արդեն երկրորդ տարին է՝ պետական ծրագրին զուգահեռ հայ  դպրոցականները հնարավորություն ունեն հայոց լեզու սովորել: Մանկավարժների ու դասագրքերի պակաս դպրոցում չկա: Դասապրոցեսի ընթացքում առաջնորդվում են Վրաստանում հայկական դպրոցների ծրագրով:

Բաթումիի հոգևոր հովվությունը ապահովում է երկարօրյա ուսուցումը, աշակերտները դասապատրաստման հետ կապված ևս խնդիր չունեն: Թեմի կողմից նաև տրանսպորտային միջոց է տրամադրվել, որն աշակերտներին ամեն օր տնից դպրոց, դպրոցից տուն է փոխադրում:

Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանն ասում է, որ սա երկրում աննախադեպ ծրագիր է, ու այն կարելի է հաջողված համարել: Մեկ տարվա ընթացքում դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Նախորդ տարվա առաջին դասարանցիներն արդեն տառաճանաչ են, գրում ու կարդում են ինչպես պետական, այնպես էլ մայրենի լեզվով: «Վրաստանում ապրող հայերը պարտավոր են գերազանց տիրապետել պետական լեզվին, բայց դրա հետ մեկտեղ պետք է գերազանց իմանան նաև հայոց լեզուն, ավանդույթները, ու սա լավագույն տարբերակն է մեր հայ համայնքի համար»:

Կադրերի հեղինակ՝ Սեյրան Բարոյան