ԿԳ նախարարը ամփոփել է բարեփոխումների մեկ տարին

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին ամփոփել է մեկ տարվա ընթացքում նախարարության անցկացրած բարեփոխումները` ներկայացնելով նաև առաջիկա ծրագրերը: Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Այսօր մենք ներկայացրեցինք մեկ տարվա հաշվետվությունը, թե ինչ է արվել և ինչ ենք պատրաստվում անել մոտ ապագայում: Բարեփոխումը ընդգրկում էր բոլոր ոլորտները՝ նախադպրոցական, ընդհանուր, մասնագիտական, բարձրագույն կրթություն և գիտություն: Եվրոպական որակը կրթությունում` սա է մեր ռազմավարությունը: Բարեփոխումների գործընթացի հենց սկզբից մեր նպատակն է հասնել եվրոպական ցուցանիշներին»,- հայտարարել է Բատիաշվիլին:

Նախարարի խոսքով ընտրած ճանապարհը տանում է դեպի եվրոպական որակի կրթության: Ողջ համակարգում պետք է ներմուծվի եվրոպական մոդելը՝ սկսած դպրոցի անվտանգությունից, մինչև ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, մասնագիտական կրթության հասանելիություն, ուսումնական գործընթացում ինովացիոն մոտեցումների և տեխնոլոգիաների ներմուծում, մանկավարժների աշխատավարձերի քաղաքականությունը և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելը: Բատիաշվիլիի խոսքով այս ուղղությամբ վերջին մեկ տարում նախարարությունում աննախադեպ փոփոխություններ են կատարվել և այն դեռ շարունակվում է: