Արտասահմանում բացված ընտրատեղամասերում առաջատարը Վաշաձեն է

Վրաստանի նախագահական ընտրությունների համար արտասահմանում բացված 55 ընտրատեղամասերում մեկնարկել է արդյունքների հաշվարկը։ Հաշվարկներ են արվում Ամերիկայի Միացյալ Նահանգների երեք ընտրատեղամասում, Իսպանիայի Բարսելոնայի ընտրատեղամասում, Բուլղարիայի, Իռլանդիայի, Կանադայի, Լիտվայի, Հունաստանի 4 ընտրատեղամասում:

Արդեն հաշվարկված նախնական տվյալների համաձայն՝ առաջատար է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: