Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 12

Վրաստանի կառավարության շենքի դիմացի հատվածը, որտեղից քաղաքացիները մուտք են գործում, այժմ պարսպապատվել է 2,5 մետրանոց երկաթե պատնեշով:

Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը կողմ է հարցվածների 79 տոկոսը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությանը կողմ է հարցվածների 67 տոկոսը:

Ղազախական նավթի արտահանման հիմնական աղբյուրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն է:

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսելում է, որտեղ մասնակցում է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը և հանդիպումներ է ունենում եվրահանձնակատարների և եվրոպացի գործընկերների հետ։

ԱԳ նախարարն ասել է՝ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման հիմնական ուղերձը կլինի այն, որ Վրաստանը շահագրգռված է ապագայում նույնպես ակտիվորեն ներգրավվելու Արևելյան գործընկերության ձևաչափում, քանի որ մենք կարծում ենք, որ այս ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու և արագացնելու մեր եվրաինտեգրումը:

Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման մասնակիցները աջակցել են ռոումինգի մասին տարածաշրջանային համաձայնագրի ստորագրմանը։

Վրաստանի քաղաքացիական ակտիվիստ, առաքիչ Իրակլի Միլաձեի գործը նոյեմբերի վերջին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Վրաստանի կրթական համակարգում փոփոխություններ են սպասվում: