Սիղնաղիում առգրավվել է 1337 կանեփի բույս ​​և չորացրած մարիխուանա

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Կախեթիում առգրավվել է 1337 կանեփի բույս, ձերբակալվել է 5 մարդ։

Մեծ քանակությամբ թմրանյութերի խմբակային ապօրինի տնկման, աճեցման և մշակման, վերոնշյալ հանցագործությանը, նաև թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու համար ձերբակալվել են հետևյալ անձինք՝ Լ.Մ.-՝ ծնված 1985 թվականին, Դ.Մ.-ն՝ ծնված 1989 թվականին, Ռ.Չ.-ն՝ ծնված 2001 թվականին, Խ.Ս.-ն՝ ծնված 2003 թվականին, և Զ.Չ.-ն՝ ծնված 1978 թվականին։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Սիղնաղիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում՝ ժամանակավոր իրենց տիրապետության տակ գտնվող գյուղատնտեսական հողամասում անօրինական կերպով տնկել, աճեցրել և մշակել են «կանեփ» թմրանյութ պարունակող բույսը, ապա չորացրել են «կանեփ» բույսը բնակելի տան հատուկ կահավորված պահեստում։

Գյուղատնտեսական հողամասի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «կանեփ» թմրանյութ պարունակող բույսի 1337 արմատ և չորացրած «մարիխուանա» առանձնապես մեծ քանակությամբ, նաև «մարիխուանա» փաթեթավորելու համար նախատեսված կշեռք», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ քառորդ, 25-265-րդ և 265-րդ հոդվածներով։ Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։