Նոյեմբերի 11-ին Վրաստանից չկառավարվող Սոխումի քաղաքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ. վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
«Ազատություն» ռադիոակայանը, վկայակոչելով ներքին գործերի դե ֆակտո նախարար Ռոբերտ Քաթիի հաղորդումը, գրել է, որ դեպքի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպին ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու համար։
Մի շարք Telegram ալիքներ գրել են, որ կրակոցները կարող են լինել «օրենքով գող» Ռաուլ Բարզբայի վրա հարձակման փորձ. միջադեպը տեղի է ունեցել հուղարկավորության արարողության ժամանակ։ Բարզբան նույնպես վիրավորվել է։