Սոխումիում հնչած կրակոցներից մարդ է զոհվել

Սոխումիում մի քանի օր առաջ հրազենից վիրավորված Ռուսլան Ադլեյբան մահացել է, հայտնել է քաղաքի «դատախազ» Ալխաս Ագումավան։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, կրակոցների հետևանքով հոսպիտալացվել է հինգ մարդ։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և քննություն է ընթանում։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ կրակոցներին առնչվող երկու կասկածյալ կալանավորվել է։ Պաշտոնական տեղեկությունը հասանելի չէ։

Կրակոցները տեղի են ունեցել Սոխումիում՝ քրեական աշխարհում հայտնի Գենադի Ադլեյբայի հուղարկավորության ժամանակ։

Կրակոցներից վիրավորվել է 59-ամյա «օրենքով գող» Ռաուլ Բարցբան։