Կորոնավիրուսը Վրաստանում. ապրիլի 7-ի տվյալները

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է ևս 7-ով, հասնելով՝ 195-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

195 վարակվածներից 39-ը արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, երկուսը մահացել են՝ կորոնավիրուսին զուգահեռ ունենալով բազմաթիվ խրոնիկական և այլ հիվանդություններ:

Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4735 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ: