Սպանության փորձի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի Թբիլիսիում տեղի ունեցած սպանության փորձի կապակցությամբ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության հետևանքով հրազենով վնասվածք է հասցրել 39-ամյա տղամարդու և փախել դեպքի վայրից։

Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է Ծղալթուբոյում։

«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1999 թվականին ծնված, մարդասպանության համար դատապարտված Թ.Կ.-ին։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը վիճաբանության հետևանքով հրազենով վնասվածք է հասցրել 1986 թվականին ծնված Ա.Տ.-ին և փախել դեպքի վայրից։
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն։

Սպանության փորձի դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածի համաձայն», — նշված է հաղորդագրության մեջ։