Spar-ի աշխատակիցների նկատմամբ բռնության գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Spar-ի աշխատակիցների նկատմամբ բռնության գործով ձերբակալվել է ևս 4 անձ՝ 1996 թվականին ծնված Ջ.Չ.-ն, 2000 թվականին ծնված Լ.Գ.-ն, 1999 թվականին ծնված Դ.Պ.-ն և 1995 թվականին ծնված Դ.Կ.-ն։

Վերոնշյալ քրեական գործով մինչ այդ ձերբակալվել էր Մանանա Գիորգոբիանին։

«Այս տարվա նոյեմբերի 2-ի ուշ գիշերը մեղադրյալներից մեկը՝ Մանանա Գիորգոբիանին, խոսքով վիրավորել է Թբիլիսիի Չիքովանիի փողոցում գտնվող սուպերմարկետի աշխատակիցներին՝ 2006 թվականին ծնված Թ.Մ.-ին և 2004 թվականին ծնված Է.Մ.-ին, որից հետո կապ է հաստատել իր ծանոթ՝ 1996 թվականին ծնված Ջ.Չ.-ի հետ, որը ժամանել է դեպքի վայր ուղեկցող անձանց հետ, նրանք բռնի ուժով դուրս են բերել սուպերմարկետի երկու աշխատակիցներին և խմբով ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։

Փաստի կապակցությամբ շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները՝ հանցագործություն կատարած մեկ այլ անձի գտնվելու վայրը պարզելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կատարած քննչական գործողությունների միջոցով ձերբակալվածներից մեկի՝ Ջ.Չ.-ի զենքերն առգրավվել են որպես ապացույց։ Դրանց թվում են՝ 2 ավտոմատ հրազեն, մեկ հարթափող հրացան և տարբեր տեսակի հրազենի 110 փամփուշտ», — ասված է հայտարարության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 225-րդ և 126-րդ հոդվածներով` խմբակային բռնություն և խմբակային բռնության կազմակերպում։

Հանցագործությունը պատժվում է մինչև 9 տարի ազատազրկմամբ։