Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստվում են հանդիպել Վիեննայում

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ  Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը  պատրաստվում են հանդիպել  հաջորդ շաբաթ` Վիեննայում:

Այս մասին  հայտնում են  ռուսական լրատվամիջոցները` հղում անելով հայկական դիվանագիտական աղբյուրներին:

Տարածված տեղեկատվության համաձայն` հանդիպման նպատակն է քննարկել  ղարաբաղյան հակամարտության  կարգավորման ուղիները:

Նախագահների  հանդիպումը  կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Պարբերականը հիշեցնում է` ղարաբաղյան  հակամարտությունը սրվեց ապրիլի սկզբին, երբ շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին ռազմական լայնածավալ գործողություններ: Չորս օր տևած պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել` Մոսկվայում կրակի դադարեցման մասին  ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ, սակայն հակամարտող  կողմերը  գրեթե ամեն օր շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ:

Թողնել պատասխան