Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին   պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից  «Interpressnews»-ին տեղեկացրել են, որ Կվիրիկաշվիլին ներկա  կգտնվի   Լանկաստերի   պալատում  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ  Քեմերոնի անունից տրվող` Լոնդոնի  հակակոռուպցիոն գագաթնաժողովի  մասնակից պետությունների  ղեկավարների պաշտոնական ճաշին:

Տեղեկացնենք, որ   Լոնդոն-2016 թ հակակոռուպցիոն գագաթնաժողովը  40  երկրների առաջնորդների մասնակցությամբ մեկնարկել է  մայիսի 12-ին`  Լոնդոնի ժամանակով առավոտյան   ժամը 10:00-ին:  Վրաստանի կառավարության ղեկավարը ելույթով հանդես է եկել  գագաթնաժողովի  նիստերից մեկում:

Լուսանկարնները`վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան