Մայիսի 11-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը մայիսի 11-ին առավելապես խոսեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության մասին, առ այն, որ Վրաստանի անվտանգությունը ուղիղ կերպով կապված է Արևմուտքի հետ համագործակցությանը:

«Այն քաղաքական թիմը, որը ղեկավարում է երկիրը, մշտական մարմին չէ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում բոլորին`  հետևել Վրաստանի արտաքին քաղաքականությանը: Թող բոլորը հասկանան, որ Վրաստանի անվտանգությունը կապված է արևմտյան համագործակցության հետ»,- մասնավորապես ասել է Կվիրիկաշվիլին՝ տեղեկացնում է «interpressnews»-ը:

«kvira.ge»-ի փոխանցմամբ`  «Gulf» ընկերության փոխնախագահ Նինո Ջիբլաձեն հայտարարել է, թե “Check In Georgia“ նախագծի շնորհիվ Վրաստանում կավելանա զբոսաշրջիկների քանակը: Զիբլաձեն հայտարարել է, թե «Gulf» ընկերությունը անակնկալներ է պատրաստել նախագծի միջոցառումներին սպասվող հյուրերի համար.ay

«Մենք միացանք այս նախագծին, քանի որ մարքեթինգային առումով հետաքրքիր է նման մասշտաբի միջոցառմանը մասնակցել: Մենք զբոսաշրջիկների համար պատրաստել ենք մի քանի անակնկալ»,-  հայտարարել է Ջիբլաձեն: Ընկերության փոխնախագահի հայտարարության համաձայն`  ողջյունելի է նման միջոցառումների անցկացումը Վրաստանում, քանի որ միջոցառումներին կհետևեն զբոսաշրջիկների մեծ խումբ, ինչը կնպաստի տնտեսության աճին: Վրաստանի կառավարության նախաձեռնած`  «Check In Georgia» նախագծին միացել են «Լոյալ կապիտալ գրուպ»-ը, «Վրաստանի բանկը» «Թի Բի Սի» բանկը, Թբիլիսիի մետրոպոլիտենը, ադրբեջանական «Սոկար» ընկերությունը, «Վիսոլ»-ը, «Թեգեթա Մոթորս»-ը, «Բլեքս գրուպ»-ը և մի շարք այլ ընկերություններ:

«Netgazeti» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և Եվրոինտեգրման կոմիտեի համանախագահներ Թեդո Ջափարիձեն և Լևան Բերձենիշվիլին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ Թուրքիային շնորհակալություն են հայտնում Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացում աջակցելու համար. «Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և Եվրոինտեգրման կոմիտեի անունից շնորհակալություն ենք հայտնում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի կոմիտեին և նրա անդամներին` հայտարարությունների համար, առ այն, որ Վարշավայի գագաթնաժողովին դացնակիցները աջակցեն Վրաստանի` ՆԱՏՕ-ի ինտեգրմանը»,-  մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` վրաց-ամերիկյան «պատվավոր գործընկեր» զորավարժությունները պաշտոնապես բացվել է: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ զորավարժություններին կմասնակցի «Աբրամս» ամերիկյան տանկը: Վազիանի բնակավայրում գտնվող ռազմական բազայում, որտեղ տեղի են ունենում զորավարժությունները, ներկա էր Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

«Այս տեխնիկան, որն առաջին անգամ է Վրաստանում, այս զորավարժությունը, որը առաջին անգամ է տեղի ունենում Վրաստանում, մեր գործընկերների` Վրաստանի զինված ուժերին աջակցության ամենավառ օրինակներից է»,-  հայտարարել է Թինաթին Խիդաշելին: Զորավարժությունները կավարտվեն մայիսի 26-ին:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության շփման գծում վերահսկողություն է իրականացրել: Ըստ աղբյուրի` կազմակերպության ներկայացուցիչները վերահսկողություն են իրականացրել Գերանբոյսկի շրջանում, որի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Հղվելով «Անադոլու» գործակալությանը`  պարբերականը գրում է, որ վերահսկողության ընթացքին մասնակցել են նաև ադրբեջանական և հայկական կողմի ներկայացուցիչներ: Կազմակերպության կողմից տարածած տեղեկատվությունում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում վերահսկողության գործընթագը պարբերական բնույթ կստանա:

Թբիլիսիի նոր սպորտի պալատում, Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարության «սոցիալապես անապահվ երեխաների և երիտասարդների աջակցության» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ներկայացում: Ինչպես «interpressnews»-ին տեղեկացրել են սպորտի և երիտասարդության նախարարությունից`  միջոցառման շրջանակներում նախարարության, «ուսանողական միություն» և «Ֆրեգո» ընկերությունների միջև ստորագրվել է «հագցրու հայրենակիցներիդ» անվանմամբ հուշագիր: Հուշագրի համաձայն`  հագուստ և կոշիկ հավաքելու համար հատուկ արկղեր կտեղադրվեն Թբիլիսիի հասարակական վայրերում: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով երեխաների և երիտասարդների համար կհավաքագրվի հագուստ և կոշիկ:

Թողնել պատասխան