«Պետությունը ժողովրդի համար» շարժումը ԿԸՀ֊ին դիմեց առանց «Գիրչի»-ի

Պաատա Բուրճուլաձեի քաղաքական թիմը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, ԿԸՀ-ին դիմել է առանց «Գիրչի»-ին տեղեկացնելու:  Մասնավորապես, օգոստոսի 26-ին, ընտրական հանձնաժողովին  դիմել են «Պետությունը ժողովրդի համար» քաղաքական շարժումը, «քաղաքացիական պլատֆորմ- նոր Վրաստանը» եւ «Նոր աջերը»: Ղեկավար անձանց շարքերում են   Պաատա Բուրճուլաձեն եւ Գիորգի Վաշաձեն, իսկ ներկայացուցիչներն են Դավիդ Ջոնդիերին եւ Աննա Կոբախիձեն:

Սրա հետ կապված`  «Նոր քաղաքաքական կենտրոն- Գիրչի» խմբի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն բացատրել է, որ «Գիրչին» գործընթացի լիիրավ  անդամ է. «Մենք ներկուսակցական կոնկրետ համաձայնություն ունենք, որը կապված է խմբի համար որոշակի օգուտի հետ, այդ պատճառով, «Գիրչին» գրանցված է որպես սուբյեկտ: Օրինակ, սա կապված է ընտրական հանձնաժողովում անդամների քանակի հետ եւ այլն: Մեզ համար սա տեխնիկական հարց է: Կլինեն միացյալ համամասնական  եւ մեծամասնական  ցուցակներ, «Գիրչին» կլինի  խմբակցության լիիրավ անդամ»,- բացատրել է Զուրաբ Ջափարիձեն` ինտերպրեսնյուսի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ «Պետությունը ժողովրդի համար» շարժումը «Գիրչի»,  «Նոր աջեր» եւ «Նոր Վրաստան» կուսակցությունները, օգոստոսի  18–ին միավորվելով` կազմել են մեկ ընտրական հարթակ:

Թողնել պատասխան