Միջազգային ասպարեզում այնքան կարեւոր չենք,որքան կարծում ենք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը միջազգային ասպարեզում   ռազմավարական տեսանկյունից այնքան կարեւոր երկիր չէ, ինչպես մենք ենք կարծում:  Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Մթածմինդա թաղամասի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին` «Կվիրիս պալիտրա» թերթի հետ զրույցում: Զուրաբիշվիլիի խոսքով` այսօր «Վրացական երազանքն» ունի խնդիրներ եւ բազմաթիվ թերություններ, չնայած մի բան պարզ է՝ «Այսօր մեղավոր (հանցագործ) կառավարություն չունենք:

«Ցավալի է,  որ «Միացյալ ազգային շարժման» հանցավոր գործողությունների մասին մինչ օրս սպառիչ պատասխաններ չենք ստացել»,-  հայտարարել է Զուրաբիշվիլին: Իրականում, Դատախազությունը կարեւոր գործերի հետաքննություն դեռեւս չի կարողացել իրականացնել, ինչի համար օբյեկտիվ պատճառներ կան, չնայած այսօր բանտում ոչ թե քաղբանտարկյալներ, այլ հանցագործներ են: «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներից բացի, գոյություն չունի մարդ, ով  գտնում է, որ Մերաբիշվիլին եւ Ուգուլավան պատժվում են քաղաքական հայացքների  պատճառով»,—  ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով` արեւմուտքում ավելի քիչ են հետաքրքրվում կոնկրետ հարցերով. «Ուղղակի վրդովմունք են արտահայտում այն պատճառով, որ այլեւս չեն տեսնում մարդկանց, ովքեր մի քանի տարվա քաղաքական գործունեություն են ունեցել»: 

Նրա խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություների պատճառով Վրաստանում կայունության պահպանումը շատ ավելի կարևոր է դարձել, չնայած սա չի նշանակում, որ միջազգային ասպարեզում դիտարկվում ենք որպես ակտիվ  խաղացող: «Կառավարությունը  շատ ավելի ակտիվ պետք է  լինի արտաքին ուղղությամբ,  չնայած այս տեսանկյունից չեմ արդարացնում  «Միացյալ ազգային շարժման» չափից դուրս ծախսերը:

Հարցին, կարող է արդյոք քննարկվել  Զուրաբիվիլիի թեկնածությունը` Արտգործնախարարի պաշտոնում` վերջինը պատասխանել է, որ անկախ թեկնածու է եւ, որ «երկու աթոռի համար» չի պայքարի։

«Իրականում, արտաքին ուղղության խնդիր չեմ տեսնում: Հիմա կարեւորը երկրի ներսում տեղի ունեցող իրավիճակն է: Առաջին հերթին վրաստանյան  քաղաքական դաշտում  նոր ալիք  է հարկավոր: Հասարակության մեջ քաղաքականության հանդեպ վստահությունը պետք է վերականգնվի»,-  հայտարարել է Զուրաբիշվիլին:

Թողնել պատասխան