Սուրբ Զատիկի տոնին քաղաքացիները կհավաքվեն Ռուսթավելիի պողոտայում

Եվրոպամետ ցույցի մասնակիցները պատրաստվում են Սուրբ Զատիկը նշել Ռուսթավելիի պողոտայում. հավաքը Քաշուեթիի տաճարում կսկսվի վաղը՝ ապրիլի 19-ի ժամը 19:00-ին։

Քաղաքացիները Ռուսթավելիից երթով կշարժվեն դեպի Հերոսների հրապարակ, իսկ վերջնական հավաքատեղին կլինի Ռուսթավելիի պողոտան, որտեղ միասին կնշեն Սուրբ Զատիկը։

Բողոքի շարժումը ղեկավարում են ուսանողները։ Վերոհիշյալ ակցիայի մասին հայտարարել է ցույցերի ընթացքում ձեռբակալված Զվիադ Ցեցխլաձեն։ Ակցիային միանալու են նաև քաղբանտարկյալների ծնողները։