Ես ևս երկու անգամ եմ ամուսնացել, ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ․ Վաշաձե

«Ես ևս երկու անգամ եմ ամուսնացել, ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ»,- այս մասին Ռուսթավի 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման ընթացքում հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Նա նշել է, որ առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկան հասակում, առաջին երեխայից արդեն թոռ ունի:

Գրիգոլ Վաշաձեի երկրորդ կինը Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին է, ումից Գրիգոլ Վաշաձեն մեկ դուստր ունի: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: