Ճիաթուրայում բողոքի ցույցի 63-րդ օրն է

Ճիաթուրայում բողոքի ցույցերը շարունակվում են. 63-րդ օրն է։ Հացադուլավորները պահանջում են հանդիպում Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք պահանջում են նաև անհապաղ ազատ արձակել իրենց կալանավորված գործընկերներին և վերականգնել բոլոր կրճատված աշխատակիցներին։

Ճիաթուրայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ապրիլի 23-ին հայտարարություն տարածվեց, որում նշված էր, որ «Ճիաուրայում պլանավորված է վերակազմակերպում»։

Ճիաթուրայում հանքարդյունաբերության գործընթացի հիմնական մասը կասեցված է 2024 թվականի նոյեմբերի 1-ից։ Այդ ժամանակ աշխատակիցները խոստում էին ստացել, որ իրենց աշխատավարձի 60 տոկոսը կվճարվի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

Մարտի 7-ին ընկերությունը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ այլևս չեն վերսկսելու Ճիաթուրայում ստորգետնյա աշխատանքները։

Հիշեցնենք, որ մայիսի մեկը աշխատավորների իրավունքների պաշտպանության օրն է։