Բորջոմիում տեղահանված 150 ընտանիքի բնակարանով ապահովելու համար կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենք, որի մասին տեղեկություն է տարածել Օկուպացված տարածքներից փախստականների, առողջապահության և աշխատանքի նախարարությունը։
Շինարարության բյուջեն կազմում է 15 միլիոն 374 հազար 192 լարի։ Նախագիծը ներառում է նաև արտաքին ենթակառուցվածքների բարելավում։
«Այս փուլում 10 հարկանի շենքի 8 հարկերն արդեն կառուցված են, և աշխատանքը շարունակվում է։
Ամբողջությամբ վերանորոգված բնակարանները կհանձնվեն այն տեղահանված ընտանիքներին, որոնք տարիներ շարունակ ապրել են Բորջոմիում անբավարար պայմաններում», — ասված է նախարարության հայտարարության մեջ։