Տղամարդը ձերբակալվել է կնոջը հետապնդելու և սպառնալու համար

Աջարիայում տղամարդ է ձերբակալվել մի կնոջ հետապնդելու և սպառնալու համար։ Կինը նրա նախկին ընկերուհին է:

2001 թվականին ծնված և նախկինում դատված Ռ.Խ.-ն մեղադրվում է հետապնդման, անձնական տվյալների անօրինական օգտագործման և տարածման, նաև սպառնալիքների համար։ Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 4 տարի ազատազրկմամբ։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, նյարդայնացած իր հետ հարաբերությունների խզումից, համակարգված կերպով հետապնդել է զոհին և սպառնացել սպանել նրան։

Կնոջը նվաստացնելու և վիրավորելու նպատակով մեղադրյալը սոցիալական ցանցերում ստեղծել է կայքեր՝ օգտագործելով կնոջ անձնական տվյալները, որոնց միջոցով տարածել է կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, զոհը զբաղվում է սեռական ծառայություններով։ Տղամարդը նաև սպառնացել է կնոջ ընտանիքի անդամին։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 151-րդ, 157-րդ և 151-րդ հոդվածներով։