Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում ձերբակալված Ախալգորիից ակտիվիստ Թամար Մեարակղիշվիլին հացադուլ է հայտարարել։
Այս տեղեկությունը «Սապա» լրատվամիջոցին հայտնել է նրա փաստաբան Ալան Բազաևը։
Փաստաբանի խոսքով՝ Թամար Մեարակղիշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրա խոսքով՝ Մեարակիշվիլին հրաժարվում է ոչ միայն սննդից, այլև ջրից և դեղորայքից։
Ախալգորիից ակտիվիստ Թամար Մեարակղիշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 22-ին «լրտեսության» մեղադրանքով և դատապարտվել 2-ամսյա նախնական կալանքի։
Նա մեղադրվում է «վրացական հատուկ ծառայությունների հետ կապված» օտարերկրյա լրատվամիջոցներին տեղեկություն փոխանցելու համար։