Ռուսաստանը Վրաստանի ալյուրի հիմնական մատակարարն է

Վրաստանում ալյուրի ներմուծումը շարունակում է աճել. աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլև նախորդ տարվա համեմատ։

Ընդհանուր առմամբ, Վրաստանն այս տարի գնել է 119 հազար 376 տոննա ալյուր՝ 45,2 մլն դոլար արժողությամբ։

Վրաստանը ալյուր է ներկրում հիմնականում Ռուսաստանից: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից գնել է 44 հազար 431 դոլարի՝ 118 հազար 110 տոննա ալյուր։

Առաջին 8 ամիսներին Վրաստանը ալյուր է ներմուծել նաև հետևյալ երկրներից.

  • Թուրքիա՝ 723 տոննա՝ 499,35 հազար դոլար արժողությամբ,
  • Ղազախստան՝ 248 տոննա՝ 92,22 հազար դոլար արժողությամբ,
  • Իտալիա՝ 101,5 տոննա՝ 106,21 հազար դոլար արժողությամբ,
  • Ուկրաինա՝ 87,3 տոննա՝ 39,7 հազար դոլար արժողությամբ,
  • Լիտվա՝ 57,5 ​​տոննա՝ 39,5 հազար դոլար արժողությամբ,
  • Ավստրիա՝ 40,5 տոննա՝ 32,7 հազար դոլար արժողությամբ,
  • Ֆրանսիա՝ 8 տոննա՝ 10,2 հազար դոլար արժողությամբ: