ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ-ի հետ Վրաստանի հաջող համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունը։ Նշվել է Վրաստանի ակտիվ ներգրավվածությունը Ուկրաինային աջակցող գործողությունների իրականացման գործում։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակին, ընդգծել են կազմակերպության ներգրավվածության կարևորությունը Ժնևում միջազգային բանակցությունների գործընթացում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի դերին հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։