Անց է կացվել «Գլոբալ քաղաքացի» 7-րդ մրցանակաբաշխությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նյու-Յորքում ներկա է գտնվել Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված «Գլոբալ քաղաքացի», ամենամյա, թվով յոթերորդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցել Ամերիկայի բնության պատմության թանգարանում:

Այս տարի Ատլանտյան խորհուրդը առանձնացրել է 3 առաջնորդ, որոնց յուրահատուկ գործունեությունը անգնահատելի էր գլոբալ մարտահրավերների հետ պայքարում:

2016 թվականի գլոբալ քաղաքացու մրցանակը հանձնվել է  Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին, Իտալիայի վարչապետ Մատեո Րենցին և երաժիշտ,երգահան Ուինտոն Մարսելիսին:

14359188_335324330145931_1123561209386587754_nՊարգևատրության արարողությանը ներկա են եղել  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը, տարբեր երկրների կառավարությունների, բիզնեսի, ռազմական ոլորտի, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության մոտ 500 բարձրաստիճան ներկայացուցիչ:

Թողնել պատասխան