Կեղծ տագնապ «Գալերիա Թբիլիսի»-ում

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Գալերիա Թբիլիսիում» ընթանում է քաղաքացիների տարհանում։

«Գալերիա Թբիլիսի» առևտրի կենտրոնում տագնապ էր հայտարարվել։

BM.GE-ին առևտրի կենտրոնից հայտնել են, որ H&M խանութի տարածքում հաճախորդներից մեկը սեղմել է տագնապի կոճակը, ինչի պատճառով վարչակազմը, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է քաղաքացիների տարհանում։

Կենտրոնից պարզաբանել են, որ իրավիճակը հստակեցնելուց հետո հաճախորդները կվերադառնան առևտրի կենտրոնի տարածք։