Գորիի փողոցները հեղեղվել են

Վրաստանի Գորի քաղաքում հորդառատ անձրևները  հեղեղել են  փողոցները,  խանութներն ու ստորգետնյա անցումները:

Տեղաբնիկների տեղեկատվության համաձայն`  կենտրոնական փողոցների գետնանցումներնում  ջրի մակարդակը հասել է 1 մետրի: Աղետի հետրանքները վերացնելու ուղղությամբ  աշխատում են  փրկարարները,   համապատասխան  ծառայությունները: Հորդառատ անձրևի պատճառով քաղաքը ժամանակավոր հոսանքազրկվել է:

«Հորդառատ անձրևների պատճառով ծանր վիճակում է հայտնվել քաղաքի մի քանի փողոց: Բոլոր ծառայությունները մոբիլիզացված են,  իրավիճակը վերահսկելի է»,-ասել է  Գորիի քաղաքապետարանի տնտեսության և ենթակառուցվածքների  ծառայության ղեկավար Ակակի Խուփենիան: Նշում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան