Վրաստանից արտահանվող խմիչքի ծավալներն ավելացել են

Վրաստանը 2016 թվականի  ընթացքում ավելի քան  60 մլն դոլարի շահույթ է ստացել`  15 մլն շիշ վրացական արտադրության գինիների  և 3 մլն շիշ այլ ալկոհոլային խմիչքների արտահանումից:

Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալների համաձայն`  Վրաստանը 2016 թ. առաջին 4 ամիսների ընթացքում 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 44 %-ով ավել գինի է արտահանել:

Վերջին մեկ տարվա  ընթացքում էականորեն աճել են հատկապես  Չինաստան արտահանվող գինու ծավալները: Այս տարվա ընթացքում Չինաստան է արտահանվել 1,2 մլն շիշ գինի: Վրացական գինին արտահանվում է նաև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներ:

Արտահանվող գինու քանակով երկրների եռյակի  մեջ են մտնում Ռուսաստանը, որը  ներմուծել է 7,5 մլն շիշ, Ուկրաինան` 1,8 մլն շիշ և Չինաստանը` 1,2 մլն շիշ վրացական գինի:

Բացի գինուց,  ավելացել են  նաև կոնյակի արտահանման ծավալները: 2016 թ. առաջին 5 ամիսների ընթացքում արտահանվել է 3,3 մլն շիշ կոնյակ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի  ցուցանիշը գերազանցում է  69%-ով: Տեղեկացնում է www.agenda.ge ն:

Թողնել պատասխան