Ուրիշի գույքը վնասելու տուգանքի չափը բարձրանում է

Ուրիշի գույքը վնասելու տուգանքի չափը հնարավոր է բարձրանա: Վրաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները:

Անրի Օխանաշվիլիի, Մաիա Բիթաձեի, Դավիթ Մաթիկաշվիլիի և Թենգիզ Շարմանաշվիլիի հեղինակած օրինագծի համաձայն՝ ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու դեպքում պատիժը 1-ից 5 տարի ազատազրկում է ենթադրում։ Ներկայումս նախատեսված է ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով։

Գույքի հրկիզումը, պայթյունը կամ ընդհանրապես վտանգավոր այլ միջոցներով վնասումը խմբով կամ նույն արարքը խմբով՝ կպատժվի 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա: Գործող օրենքով, վերոնշյալ արարքը պատժվում է 3-ից 5 տարի ազատազրկմամբ:

Լիագումար նիստում քննարկման մոտավոր օր է որոշվել հունիսի 30-ը։ Հեղինակները օրինագիծը գրանցել են հունիսի 21-ին։