Վրաստանում մեքենաների քանակը նվազել է

Վրաստանում գրանցված մեքենաների քանակն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համեմատությամբ` կրճատվել է 5.215 միավորով:

Սա Վրաստանի ՆԳՆ-ի վիճակագրությունն է: Հուլիսի դրությամբ Վրաստանում գրանցվել է 50.520 մեքենա` նախորդ տարվա 55.735-ի փոխարեն, իսկ հունվարին 5.227 գրանցված մեքենան 2000-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ի դեպ, վիճակագրական տվյալները վերաբերում են ինչպես թեթև մարդատար մեքենաներին, այնպես էլ բեռնատար, ուղևորատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցներին:

Թողնել պատասխան