Ղարիբաշվիլին ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության դինամիկան և եվրաինտեգրման գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։

Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է կանաչ էներգիայի նախագծերի և սևծովյան կապի առաջնահերթությունը և այս համատեքստում Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի նախագծի ռազմավարական նշանակությունը։

«Հանդիպմանն ընդգծվել է երկկողմ աճող առեւտրի զարգացման դինամիկան։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետեր Սիյարտոյին եվրաինտեգրման ճանապարհին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Նշվել է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը հստակ արտացոլում է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անա Մարիա Շիկոն և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: