Վրաստանում անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, և մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ​​ինքնաթիռների արտադրությունը։

«Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել է Բուրճուլաձեն։

Նշենք, որ ավելի վաղ, Վրաստանի պաշտպանության նախարարը, խոսելով ՊՆ նախարարության առաջնահերթությունների մասին, ասել էր, որ Վրաստանում արտադրվում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներով հրացաններ, իսկ լեհերի հետ ստեղծված ձեռնարկությունը կաշխատի անօդաչու սարքերի վրա։