Իվանիշվիլին վաղը կպատասխանի լրագրողների հարցերին

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին վաղը կպատասխանի լրագրողների հարցերին:

Կուսակցությունից interpressnews-ին հայտնել են, որ Իվանիշվիլին հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22:00-ին, հարցազրույց կտա Imedi, Rustavi 2 և TV առաջին հեռուստաընկերությունների քաղաքական թոք-շոուների հաղորդավարներին:

«Բիձինա Իվանիշվիլին մամուլի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներ է նախատեսում նաև առաջիկայում»,- հայտնել են կուսակցությունից։