Թբիլիսի-Ռուսթավի մայրուղու շինարարության մրցույթը ձախողվել է

Թբիլիսի-Ռուսթավի մայրուղու երկրորդ հատվածի շինարարության մրցույթը ձախողվել է։

Այդ աշխատանքն իրականացնելու ցանկություն է հայտնել միայն մեկ թուրքական ընկերություն, սակայն որակազրկվել է փաստաթղթերի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով։

Թբիլիսի-Ռուսթավի միջազգային մայրուղու 2-րդ հատվածի՝ Կարմիր կամրջի (Ադրբեջանի հետ սահման) ուղղությամբ շինարարության/արդիականացման աշխատանքների գնահատված արժեքը կազմում է 112 հազար 701 հազար 314 լարի (մոտավորապես 40 միլիոն դոլար)։

Ճանապարհի այդ հատվածն ընդամենը 3.6 կմ երկարություն ունի, սակայն նախագիծը ներառում է Քուռ գետի վրայով լրացուցիչ կամուրջների կառուցման ծրագիր։