Թբիլիսիի հանրային մանկապարտեզների չորս տնօրեն է հեռացվել

Թբիլիսիի չորս հանրային մանկապարտեզների տնօրեններ են հեռացվել: Այս տեղեկությունը Netgazeti.ge-ի հարցմանն իր պատասխան հաստատել են Մանկապարտեզների կառավարման գործակալությունից։

Խոսքը 17-րդ, 38-րդ, 28-րդ, 1-ին հանրային մանկապարտեզների տնօրենների մասին է։

Մանկապարտեզների կառավարման գործակալությունից հայտնել են, որ վերոնշյալ մանկապարտեզներում հայտնաբերվել են «լուրջ խախտումներ», որոնց պատասխանատվությունը կրում են տնօրենները։

Թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը, հայտնի չէ, քանի որ մոնիտորինգի հաշվետվությունը հրապարակային չէ։