Վրաստանն արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ․ Լեհաստանի ԱԳ նախարար

Վրաստանը նույնպես սպասում է Եվրամիությանն անդամակցելու իր հնարավորությանը, թեև երկրի արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներ պետք է համապատասխանեցվեն միջազգային իրավական նորմերին, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զբիգնև Ռաուն:

Լեհական հանրային հեռարձակողի հաղորդմամբ՝ Ռաուն այս հայտարարությունն արել է Բեռլինում, որտեղ մասնակցել է ԵՄ ընդլայնման խնդրին նվիրված համաժողովին։

Նրա խոսքով, Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության առումով, սակայն կան որոշակի ակնկալիքներ, հատկապես այնպիսի քաղաքական հարցերի առնչությամբ, ինչպիսիք են երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ապագան ու ճակատագիրը, նրա առողջական վիճակը և այլ հարակից հարցեր, որոնք Լեհաստանի համար էական նշանակություն ունեն։

Վրաստանի հանրային հեռարձակողի փոխանցմամբ՝ Ռաուն նաև ասել է, որ Վրաստանն արժանի է ընդունվել եվրոպական ընտանիք։

Ազգային ժողովը նշում է, որ կարգավիճակի խնդրի լուծմանը զուգահեռ, որպեսզի Վրաստանը շարունակի առաջընթացը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, «անհրաժեշտ է դադարեցնել քաղաքական հետապնդումը Վրաստանում և ազատ արձակել նախագահ Սաակաշվիլիին»: