Հանգստյան օրերի եղանակը

Նոյեմբերի 3-5-ը Վրաստանում փոփոխական եղանակ է սպասվում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ մինչև նոյեմբերի 4-ի առավոտ բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է անձրև և ամպրոպ: Մինչև նոյեմբերի 6-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առանձին շրջաններում կտատանվի +18, +22 սահմաններում:

Մայրաքաղաք Թբիլիսիում գիշերային ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։