Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 3

Նոյեմբերի 3-5-ը Վրաստանում փոփոխական եղանակ է սպասվում:

Վրաստանը նույնպես սպասում է Եվրամիությանն անդամակցելու իր հնարավորությանը, թեև երկրի արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներ պետք է համապատասխանեցվեն միջազգային իրավական նորմերին:

Վրաստանի խորհրդարանի 50 ընդդիմադիր պատգամավորներ դիմում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրներին՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքի նավահանգստում ռուսական ռազմածովային նավատորմի մշտական ​​բազա տեղակայելու որոշման հարցով:

Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի ընտանիքը Ջավախեթիում մոտավորապես 3,800,000 մ² հողատարածք ունի:

Վրաստանի «Սոցիալական արդարադատության կենտրոնը» (SJC) արձագանքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների կողմից ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններին:

Վերջին ամսվա տվյալներով՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն», «Քութայիսի օդանավակայան» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում, մաքսային ծառայողները չհայտարարագրված ոսկյա զարդերի տեղափոխման դեպքեր են բացահայտել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության 2023 թվականի երրորդ եռամսյակի վիճակագրության համաձայն, Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 121 մարդ, վիրավորվել՝ 2 027-ը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Վրաստանում տեղի է ունեցել 1496 ճանապարհատրանսպորտային պատահար:

2023 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 74 քաղաքացի ամբողջությամբ սպառել է վարորդական իրավունքի համար ամեն տարի հատկացվող 100 միավորը։

2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,8 տոկոս։

Թբիլիսիի Դոլիձե փողոցում երկու քաղաքացի է վիրավորվել։