Լուսանկարներ. Ավագ Շաբաթը Թբիլիսիի եկեղեցիներում

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Զատիկը, նշվում է ապրիլի 21-ին: Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը խորաններից ազդարարվում է Ճրագալույցի պատարագով։

Դժոխքի ավերում․․․։ Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան Թբիլիսիի հայկական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի  Պատարագ։

Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագի ավարտին կատարվում է նախատոնակ։