Իշխանությունը ընդդիմադիր կին գործիչների համար վտանգավոր միջավայր է ստեղծում. SJC

Վրաստանի «Սոցիալական արդարադատության կենտրոնը» (SJC) արձագանքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների կողմից ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններին:

SJC-ն գտնում է, որ նման բանավոր հարձակումները կին քաղաքական գործիչների համար թշնամական ու սպառնալից միջավայր են ստեղծում, նրանց լռեցնելու և թուլացնելու նպատակ ունեն և քաղաքական սեքսիզմի և կուլտուրայի պակասի վատթարագույն դրսևորումն են։

«Խորհրդարանի հոկտեմբերի 31-ի լիագումար նիստում իշխող թիմի անդամները՝ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերաիան և Ալուդա Ղուդուշաուրին իրենց ելույթի ժամանակ ընդդիմադիր կին պատգամավորներին՝ Թեոնա Աքուբարդիասին և Անա Ծիթլիձեն դիմել են գենդերային հիմքով, կիրառվել է ատելության խոսք, նրանց հայտարարությունները հագեցած են եղել խիստ վիրավորական և անպարկեշտ արտահայտություններով, և ակնհայտ է, որ տեքստերը եղել են նախապես պատրաստված»,- նշում է SJC-ն:

Ի դեպ, հոկտեմբերի 31-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Ալուդա Ղուդուշաուրին և Իրակլի Բերաիան սեքսիստական և վիրավորական արտահայտություններով են դիմել ընդդիմադիր կին պատգամավորներ Անա Ծիթլիձեին և Թեոնա Աքուբարդիային։

Նախագահը համերաշխություն է հայտնում ընդդիմադիր կին պատգամավորներին